Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը։Ղազախստանի նախագահը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով և հաջողություններ մաղթել՝ ի բարօրություն Հայաստանի և հայ ժողովրդի։Վարչապետ Փաշինյանը նախագահ Տոկաևին շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի, ինչպես նաև Ղազախստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում իրեն բարձրագույն պետական պարգևով պարգևատրելու համար՝ ընդգծելով Հայաստան-Ղազախստան հարաբերությունների հետևողական զարգացման կարևորությունը։Միաժամանակ, վարչապետը նախագահ Տոկաևին հաջողություն է մաղթել օգոստոսի 23-ին կայանալիք Կուրուլթայի ընտրություններում՝ ընդգծելով նրա կողմից իրականացվող ներքին և արտաքին քաղաքականության ռազմավարական նշանակությունն ու հետևողականությունը։Վարչապետը Կասիմ-Ժոմարտ Տոկաևին հրավիրել է այց կատարել Հայաստան։ Ղազախստանի նախագահը ընդունել է հրավերը։Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Ղազախստան հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձել համագործակցության հետագա զարգացման հեռանկարներին։